Ժողովուրդ. Ծառուկյանը պատրաստ է կորցնել ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ Գյումրի այցելությւսն ժամանակ “Հոկտեմբեր” կինոթատրոնի դահլիճում հանդիպեց ԲՀԿ ակտիվի և գյումրեցիների հետ։ “Հայրաքաղաքի” բնակիչներին նա բացատրեց. “Կյանքում ամենաթանկ բանը կայացած ունևոր մարդու համար վստահության հավատն է ժողովրդի։ Եվ եթե մինչև այսօր էդ հավատը ես չեմ կորցրել առավել ևս հիմա Ձեզ վստահեցնում եմ, որ այդ վստահությունը չեմ կորցնի։ Կարամ անձնապես կորցնեմ ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնիե։ Ընդգծված մեծաթիվ թիկնապահներով Գյումրի այցելած Ծառուկյանը սուր քննադատեց ՀՀ կառավարությանը,
 
“Ինչի՞ են գնում՝ աշխատանք չունեն կամ աշխատանք ունեն՝գումարը քիչ է… Ասում են՝ 30 տոկոսը աղքատ են, իսկ մնացած 70-ը հարուստ են։ 40 տոկոսն էլ ստանում է 40 հազար դրամ, 40 հազարը համարում են բավարա՞ր ապրելու համար, այդ բավարար համարողը թող ինքն իր ընտանիքով էդ 40 հազար դրամով ապրի, որ նոր հասկանա՝ ինչ է դա նշանակում։ Հիմնական խնդիրն այն է, որ ծրագիր կամ բյուջեն կազմելու համար ոչ թե պետք է վերևից նայեն, ոչ թե թղթերի վրա պետք է ասեն, որ Գյումրին ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ պետք է այդ ծրագիրն իրականություն դարձնեն, որ ժողովուրդն իրեն խաբված չզգա”։ Նկատենք, որ թեև ԱԺ ԲՀԿ-ական բոլոր պատգամավորները նստած էին նախագահությունում, սակայն Վարդան Օսկանյանը դահլիճում էր՝ փոխքաղաքապետի կողքին։ 




Լրահոս