Նոյեմբերի 15-ին՝ ժամը 00.01-ին, ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ թիվ 33 շենքի մոտակայքում, ավտոմեքենայից տեղի է ունենում գազի արտահոսք:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ “Մերսեդես” մակնիշի 15 mr 555 պետհամարանիշով ավտոմեքենայից գազ է արտահոսում: ԱԻ արձագանքման խումբը և հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչև բալոնում գազի ծավալի սպառվելը: