Երկրաշարժ Ահար քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 03.58-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնություն 38.58˚ և արևմտյան երկայնություն 46.82˚: Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես՝ ք. Քաջարանում և Կապանում 2-3 բալ:




Լրահոս