Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի գործունեության վերաբերյալ սկանդալային փաստեր են ի հայտ գալիս: ԵՊԼՀ-ում նրա պաշտոնավարման ժամանակ ստեղծվել է «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոն, որը գործում է ապօրինի կերպով: Բանն այն է, որ նորաստեղծ կենտրոնը, ՀՀ օրենսդրության համապատասխան, պետք է ՀՀ ԿԳՆ կողմից ստանար թույլատրություն, ինչը չի արվել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ նման թույլատրություն չէր էլ կարող լինել, քանի որ տվյալ կենտրոնը չի համապատասխանում օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմաններին: Այս կենտրոնի ղեկավար Տանյա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Կենտրոնը գործում է ԵՊԼՀ համապատասխան օրենքով եւ հրամաններով»: Համաձայն մեր տեղեկությունների՝ ՀՀ ԿԳՆ-ն այս ոլորտում արդեն իսկ սկսել է ուսումնասիրություններ կատարել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ