«Այս հուշաքարն իմ եղբոր ապրած կյանքն է». Եռաբլուրում հարգեցին Սմբատ Այվազյանի հիշատակը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, ԱԺ առաջին գումարման պատգամավոր վաղամեռիկ Սմբատ Այվազյանի հուշաքարի բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ, Սմբատ Այվազյանի ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ:

Ամբատ Այվազյանի եղբայրը` Սեյրան Այվազյանը մի կերպ արցունքները զսպելով ասաց` այս հուշաքարն իր եղբոր ապրած կյանքն է պատերազմի տարիներից սկսած:

Ներկաներից սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն ասաց` ինքը բոլոր առումներով զգում է Սմբատ Այվազյանի կարիքը: «Շատ ափսոս, որ նա այսօր մեզ հետ չէ: շատ ծանր ճանապարհ ենք անցել միասին: Աննակարագրելի պայքարող մարդ էր»,- ասաց սպարապետի եղբայրը:

Սմբատ Այվազյանի մտերիմ ընկեր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն էլ Armlur.am-ի հետ զրույցում ասաց.«Հայրենիքի համար այն, ինչ կատարել է նա, ուսուցանելի է բոլորի համար»:

Սմբատ Այվազյանը մահացել է 2014 թվականի հունիսի 8-ին 55 տարեկան հասակում ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո Փարիզի հիվանդանոցներից մեկում:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Քրիստինա Աղալարյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս