ՀԺ. Վարորդներից ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ է գանձվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անցած տարվա դեկտեմբերից Հայաստանի տարածքում տեղադրված եւ գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթեւեկության կանոնների արձանագրված խախտումներով` մինչ օրս կայացվել է տուգանքների ավելի քան 373 հազար որոշում: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Կայացված որոշումներով, վարորդներից արդեն գանձվել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ: Այս մասին երեկ մեր թղթակցի հարցումին ի պատասխան` հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը: Վերջինս պարզաբանել է, որ այս գումարի 30 տոկոսը կգնա ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին, իսկ 70 տոկոսը` ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու նպատակով կհատկացվի “Սեքյուրիթի Դրիմ” կազմակերպությանը: Վերջինս տեղադրում եւ սպասարկում է նշված արագաչափ ու տեսագրող սարքերը”,- գրում է “Հայկական ժամանակը”։




Լրահոս