Այս պահին կառավարության դիմաց են հավաքվել Նաիրիտ գործարանի աշխատակիցները: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը` նրանց մոտ է իջել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Վերջինս հայտարարեց, որ նախագահի և վարչապետի հետ քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում նախագահը հրաման է տվել մինչև հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի ողջ պարտքը մարել:
Նաիրտցիները այս լուրը մեծ ոգևորությամբ ընդունեցին, սակայն նրանց մեջ եղան մարդիկ, ովքեր նշեցին, որ թող վճարեն, նոր այդ ժամանակ կուրախանան: