ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երկաթգծի կայարանի մոտ գտնվող 40 մ երկարությամբ եւ 4 մ բարձրությամբ կամուրջը փլուզվել է: Կամրջի փլատակների տակ է մնացել հինգ մարդ, որոնցից երեքը տեղում մահացել են, երկուսին տեղափոխել են հիվանդանոց` ծանր մարմնական վնասվածքներով. նրանցից մեկի ոտքը կտրվել է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված երկաթգծի կայարանը սպասարկում է եւ դեպքի պատասխանատվությունը կրում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Այս ընկերության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Վահե Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փլուզման պատճառներն առայժմ հայտնի չեն. «Դեռեւս հետազոտություններ են իրականացվում, կարծում եմ՝ վաղը՝ կեսօրին, ամեն ինչ պարզ կլինի: Հետազոտական խումբը կներկայացնի եզրակացությունը, եւ մենք հայտարարությամբ հանդես կգանք»:




Լրահոս