ՀԺ. Թիվ 1 ընտրատարածքում դպրոցի տնօրենը քարոզում է ՀՀԿ-ական թեկնածուի օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ամենահարուստը` 35 նախընտրական շտաբ ունեցող ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, շարունակում է անհասանելի մնալ ընտրողներին ու ԶԼՄ-ներին: Թեկնածուի հիմնական շտաբի աշխատակցուհին երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին ասել է, որ Սարգսյանն ուրբաթ օրվանից մինչ օրս գրասենյակ չի մտել` “խիստ գրաֆիկ” ունենալու պատճառով: Սարգսյանի շտաբների մեծ մասն ամբողջ օրվա ընթացքում փակ են: Սա երեկ հերթական անգամ արձանագրել է “ՀԺ” թղթակիցըև շրջելով ընտրատարածքում:
Փոխարենը, իշխանական թեկնածուի համար, ինչպես դրա մասին ահազանգում են թիվ 1 ընտրատարածքի թեկնածուներ Ստյոպա Սաֆարյանը և Արմենակ Դովլաթյանը, աշխատում են Ավանի և Նոր Նորքի դպրոցների տնօրենները: Երեկ “ՀԺ” թղթակիցն այցելել է նաև Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 դպրոց, աշխատանքային ժամին դպրոցի տնօրենի աշխատասեղանին դրված է եղել Ռոբերտ Սարգսյանի նախընտրական բուկլետը: Տնօրեն Վրեժ Սամվելյանը հերքել է, թե ինքը դպրոցում քարոզչություն է անում: Ավելին, ՀՀԿ-ական տնօրենն ասել է, որ ինքն իր կուսակից ընկերոջը չի ճանաչում և բուկլետը վերցրել է՝ ընդամենը ծանոթանալու համար:




Լրահոս