Ավտովթար՝ հրդեհի բռնկումով. կա զոհ եվ վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 21-ին` ժամը 03.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկումով: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում “ֆորդ” մակնիշի 19 lo 627 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Հովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ 1991-ին ծնված Արման Ազարյանը, 1986-ին ծնված Էդգար Մանուկյանը, 1987-ն ծնված Մհեր Հովհաննիսյանն և 1988-ին ծնված Գոռ Մանուկյանը տեղափոխվել են Վայք քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ “ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն” ՓԲԸ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել՝ 03.53-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գևորգ Թովմասյանի դին: Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:




Լրահոս