Մոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, որը սպանության, կողոպուտի և մարդու առևանգման կասկածանքով գտնվում էր միջպետական հետախուզման մեջ,-գրում է Federal Press: Ըստ տեղեկություների՝ կասկածյալը 2008-ին հանցակցի հետ մի կնոջ է առևանգել, նրան դուրս բերել քաղաքից, այնուհետև բռնաբարել, գողացել անձնական իրերն ու սպանել նրան: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել: Կասկածյալը փորձել է թաքնվել ՌԴ-ի տարածքում: Սակայն խուզարկուները պարզել են նրա գտնվելու վայրը, որից հետո նրան ձերբակալել են մայրաքաղաքի Հյուսիսարևելյան վարչական շրջանում: Այժմ վճռվում է դեպի հայրենիք 30-ամյա տղամարդու էքստրադիցիայի հարցը:




Լրահոս