Արտակարգ իրավիճակներին նախարարություն նոյեմբերի 20-ին, ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզում` Արմավիրի Երևանյան փողոցում գտնվող “Կարմիր” կամրջից քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն կատարել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Ոստիկանության աշխատակիցները կանխել են Արգավանդ գյուղի 31-ամյա Գ.Ա.-ի ինքնասպանության փորձը: