Սան Ֆրանցիսկոյում կարգելվի մերկ վիճակում հայտնվել հասարակական վայրերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սան Ֆրանցիսկոյում այսուհետև արգելվում է մերկ վիճակում հայտնվել հասարակական վայրերում: Նոր օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2013 թ. սկզբին, արգելում է  մերկանդամ հայտնվել փողոցում և հասարակական վայրերում: Բացառություն կլինեն փողոցային տոնավաճառներն ու տոնական երթերը, օրինակ՝ ամենամյա գեյ-շքերթները, որոնց ժամանակ քաղաքային զվարճանքների մերկ մասնակիցները տուգանքի չեն ենթարկվի: Ըստ օրենքի՝ եթե ոստիկաններն առաջին անգամ ձերբակալեն մերկ մարդու, նրան սպառնում է տուգանք՝ 100 դոլարի չափով: Երրորդ անգամ բռնվելու դեպքում նրան հասարակական մեծ վտանգ ներկայացնող հանցագործության մեղադրանք կառաջադրվի, որի համար պատիժ է սահմանվում 500 դոլար տուգանք և ազատազրկում՝ մեկ տարի ժամանակով:
 




Լրահոս