ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրոք յուրահատուկ կերպար է. նա չի զլանում ամեն անգամ իր հայտարարություններով ապշեցնել հասարակությանը: Ընդ որում, եթե նա պարզապես զավեշտալի արտահայտություններ աներ, ապա միգուցե նորմալ ընդունվեր, բայց երբ ամեն անգամ ցանկացած հարցում ձախողման կամ թերացման մեղքը փորձում է գցել ուրիշների վրա, արդեն լուրշ մտահոգությունների տեղիք է տալիս: Ու նա այդպես է վարվում գրեթե միշտ, մեղքն ուրիշների վրա բարդելը Տ. Սարգսյանի համար կարծես կենսակերպ է դարձել։
Երեկ էլ վարչապետը “ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և անապահով ընտանիքներում կրթական ծրագրերի իրականացման արդյունքներն ու հետագա անելիքներըե թեմայով խորհրդակցության ժամանակ հանձնարսւրել է պատկան մարմիններին մանրակրկիտ վերլուծություն կատարել և ուսումնասիրել, թե որոնք են երեխաների՝ կրթություն ստանալուց հրաժարվելու պատճառները: Փաստորեն, մինչև հիմա ՀՀ վարչապետը չգիտի, որ մեծամասամբ սոցիալապես անապահով երեխաներն են հրաժարվում կրթություն ստանալ: Իսկ միգուցե այնպես կառավարեին երկիրը, որ նախևսոցիալապես անապահովներ քիչ լինեին, իսկ եղածներն էլ ձգտեին կրթություն ստանալ, ոչ թե նմանվել կիսագրագետ օլիգարխներին: Ինչևէ, այս երկրում մեղավոր են բոլորն անխտիր, բացի Տիգրան Սարգսյանից”: