ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորման ղեկավարն ընդունել է իր մեղքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական հանցավոր խմբավորման ղեկավար Դավիթ Կուդուգուլյանը, ով մեղադրվում էր տարբեր երկրներից հարյուրավոր զոհերի ֆինանսական տեղեկությունները առևանգելու մեջ, ընդունել է իր մեղքը, գրում է  times-herald.com:

Անցած մարտին Կուդուգուլյանն ու 3 այլ կասկածյալները` Գարեգին Սպարտալյանը, Հայկ Ճանճապանյանն ու Արամ Մարտիրոսյանը ձերբակալվել էին Նյու Յորքում հարյուրավոր կրեդիտ քարդերի հետ կապված խարդախություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեղավոր ճանաչվելուց հետո Կուդուգուլյանը դատապարտվել է 8 տարի 9 ամիս ազատազրկման ու պետք է վճարի 750.000 դոլար տուգանք:

Կուդուգուլյանն ու մյուս 3 կասկածյալները մեղավոր են ճանաչվել 2012 թ Թեքսաս, Թենեսի ու Ջորջիա նահանգում հարյուրավոր մարդկանցից գազալցակայաններում տեղադրված կրեդիտ քարտերի սարքավորումների միջոցով ֆինանսական տեղեկություններ գողանալու մեջ։

scam




Լրահոս