Գերմանաբնակ հայազգի երգչուհի Իվետա Մուկուչյանը մասնակցում է «Գերմանիայի ձայն» մրցույթին: Նա հաջողությամբ հաղթահարել էր մի քանի փուլ եւ օրեր առաջ իր հաղթարշավը շարունակեց` հերթական փուլում անցնելով ե՛ւ հայուհուց, ե՛ւ իրանցուց: Մուկուչյանի հետ մրցակցում էին Մերի Հարությունյանը Նյուրնբերգից եւ իրանցի երգիչ Օմիդ Միրզաեին:
Իվետան եւ Օմիդը մրցել են «Many rivers to cross» երգի կատարմամբ: Պրոդյուսեր Խավիեր Նայդուն նրանցից ընտրել է Իվետային: Այսպիսով՝ Իվետան շարունակում է մասնակցել «Գերմանիայի ձայն» մրցույթին:
ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ