Տիգրան Առաքելյանի նամակը Հրայր Թովմասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը բանտից դիմում- նամակ է ուղարկել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
“Հանրահայտ փաստ է, որ ես՝ Տիգրան Սամվելի Առաքելյանս, 2011-ի օգոստոսի 9-ից ապօրինի գտնվում եմ կալանքի տակ: Չեմ ցանկանում դիմումը ծանրացնել քրեական գործում առկա փաստական հանգամանքներով: Ձեզ գրում եմ, որպես արդարադատության խորհրդի փոխնախագահի: Օրենքի հրամայական պահանջն է, որ Դուք դիմեք արդարադատության խորհրդին՝ դատավորներ Արմեն Դանիելյանին, Մհեր Արղամանյանին և Լիլիթ Թադևոսյանին լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմելու հարցով:
Կարգավորող օրենքի 19-րդ հոդվածի առաջին կետով՝ այն է. 
/օրինականության կոպիտ խախտում թույլ տալը/ նշածս երեք դատավորները պետք է այլևս դառնան նախկին դատավորներ:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Վերաքննիչ դատարանի կողմից մեր բողոքը ընդունվել էր վարույթ և պետք է այն քննվեր վերաքննության կարգով:
2. Առհասարակ որևէ քննություն չի իրականացրել վերադաս դատարանը:
3. Մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները:
4. Զրկված ենք եղել պաշտպանական ճառի իրավունքից:
5. Զրկված ենք եղել վերջին խոսքի իրավունքից:
6. Նշածս ապօրինությունները թույլ են տրվել բացահայտ, ներկա են եղել ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ոչինչ այլևս չեմ ավելացնում, քանի որ վստահ եմ, Դուք ինձնից ավելի լավ գիտեք կատարվածի մանրամասները:
Պահանջում եմ, որպես արդարադատության բարեփոխումների ջատագով և, ինչու չէ, շահագրգիռ անձ, հանդիպել ինձ և քննարկել նշածս հարցերի լուծման հնարավորությունները”:
 




Լրահոս