ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԻՐ ԿՇԻՌՆ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` մի քանի ամիս է՝ հայոց բանակում զինվորների տեղափոխման հարցը դարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մենաշնորհը: Բանակային կորպուսի հրամանատարներն ու զորամասի հրամանատարները այլեւս չեն կարող ինքնուրույն որոշել, թե որ զինվորը որտեղ է պիտանի ծառայության: Այս ճանապարհով Սեյրան Օհանյանը փորձում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ բանակի հետ կապված ցանկացած հարցով ուղիղ իրեն դիմեն կամ առնվազն ինքը տեղյակ լինի, թե ով է բանակում «հարցեր լուծում»: Ու այս գործընթացը նախարարի PR-շիկները մատուցում են իբրեւ կոռուպցիայի դեմ իսկական պայքար: Սակայն ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով տեղեկությունը, նշեց, թե այն չի համապատասխանում իրականությանը: «Պաշտպանության նախարարը զինվորների տեղափոխման խնդիրներով չի զբաղվում: Նախարարի գործառույթները շատ ավելի մեծ ու կարեւոր բաներն են: Նշեմ նաեւ, որ պաշտպանության բանակում որոշ անձանց իրավունքները զինվորների տեղափոխման հարցում կասեցվել են կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով, եւ այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը զգալի նվազել են»,-հավելեց խոսնակը՝ ըստ էության հաստատելով տեղեկությունը:




Լրահոս