ԻՆՔԸ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գագիկ Մինասյանը, որ նախօրեին հերքում էր ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը, երեկ էլ բոլորովին այլ հայտարարությամբ է հանդես եկել: Այս անգամ նա հերքել է ինքն իրեն՝ ասելով, թե լրագրողներն ասուլիսի ժամանակ իրեն նման հարց չեն տվել:
Այս տեմպերով շարունակվելու դեպքում չի բացառվում, որ առաջիկայում Գագիկ Մինասյանը հայտարարի, թե ինքն ընդհանրապես ասուլիս չի տվել, եւս մի քանի օր անց էլ՝ որ ինքը Գագիկ Մինասյանը չէ, այլ Գվիդոն Փոլադյանը: Համենայնդեպս, նման եզրակացության հիմք է դարձել վերջին օրերին ՀՀԿ-ականի այս ոդիսականը:
Իսկ եթե, այնուամենայնիվ, Մինասյանը ճիշտ է իր խոսքերի մեջ, եւ իրեն նման հարց չեն տվել, ապա պարկեշտությունը հուշում է ներողություն հայցել «Ժողովուրդ» օրաթերթից՝ հանիրավի տգեղ արտահայտություններ անելու համար:




Լրահոս