Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունենալիք ավագանու նիստում քննարկվելու է նաեւ քաղաքապետարանում ֆինանսական աուդիտ անցկացնելու մասին հարցը: Ըստ որոշման նախագծի՝ ավագանին ցանկանում է աուդիտ իրականացնել՝ ուսումնասիրելով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման 2011-2012թթ. ժամանակահատվածը: Ընդհանուր առմամբ, ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 12 հարց: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ավագանու անդամների մի մասը փորձելու է բոյկոտել նիստը, որպեսզի աուդիտ չանցկացվի: Բանն այն է, որ ավագանին ամբողջությամբ քաղաքապետ Սամվել Բալասանյանի վստահելիները չեն. այնտեղ ԲՀԿ-ի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ կան՝ Վարդեւան Գրիգորյանի, Մարտուն Գրիգորյանի եւ այլն: Ավագանու անդամներից «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»-ի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց, թե, իր կարծիքով, նիստի ժամանակ կլինի բավարար քվե՝ աուդիտ անցկացնելու որոշում կայացնելու համար:
ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ԲՈՅԿՈՏԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ