ՏԵՂՅԱԿ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Ուկրաինայի Եվպատորիա քաղաքում՝ Սեւ ծովի ափից երկու մետր հեռավորության վրա, 64-ամյա կնոջ մարմին է հայտնաբերվել, նաեւ՝ նրա անձնական իրերը: Այս տեղեկությունը փոխանցում է armenia today-ը: Թեեւ դեռ մահվան հանգամանքները ճշտվում են, այնուամենայնիվ, հայտնի է, որ մահացածը 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի մայրն է՝ Նաթելա Գալստյանը: Սակայն ՀՀ ԱՆ ՔԿՀ ծառայության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ դեռ պաշտոնապես տեղեկություն չկա Ն. Գալստյանի մահվան վերաբերյալ: «Մենք դեռեւս նրա հարազատներից ահազանգ չենք ստացել»,-ավելացրեց նա: Փորձեցինք կապ հաստատել Վերին Գետաշենում գտնվող մահացածի հարազատների հետ, որոնցից որեւէ մեկը տեղյակ չէր կատարվածից, եւ հրաժարվեցին մանրամասնել:




Լրահոս