Ռուսաստանը հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Պուտինի խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն ուշադիր հետևում է  Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույս ունի, որ մոտ ապագայում ամեն ինչ կկարգավորվի: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանը մեր մոտ գործընկերն է, մենք ունենք պատմական կապեր: Իհարկե, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին, և , իհարկե, կարծում ենք, որ մոտ ապագայում ամեն ինչ կկարգավորվի օրենքին համապատասխան և օրենքից դուրս ոչինչ չի լինի», – լրագրողներին հայտնել է Պեսկովը:




Լրահոս