Նոյեմբերի 22-ին ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի մասնաշենքում “Հակահարված” art խմբի անդամների նկատմամբ ֆակուլտետի դեկանի և մի խումբ երիտասարդների կողմից գործադրված բռնության վերաբերյալ ոստիկանության Կենտրոնի բաժինը, երեկվա դրությամբ, գործ չէր հարուցել: “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ, շարունակվում է նյութերի նախապատրաստման գործընթացը:
Նշենք, որ ոստիկանությունն արդեն ունի միջադեպի հետ կապված բոլոր տեսագրությունները, և քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է սպասել միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:
“ՀԺ” ունեցած տեղեկություններով, միջադեպի ակտիվ մասնակից, պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այս գործով արդեն երկու անգամ հարցաքննվել է: Թերթի թղթակցի հետ զրույցում ինքըև Մինասյանը, հերքել է այս տեղեկությունըև պնդելով, որ ինքը մի անգամ է բացատրություն տվել դեպքի օրը: