Դատապարտյալներն էլ այսուհետ կարող են իրենց մերձավոր ազգականների` ծնողի, զավակի, ամուսնու, քրոջ և եղբոր համար հյուսվածքի կամ օրգանի դոնոր դառնալ: Ազգային ժողովն արդեն ընդունել է “Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին օրենքում” լրացումներն ու փոփոխությունները: Նախաձեռնությունն ու նպատակն, իհարկ”, լավն են, և փաստորեն ազատազրկված անձինք էլ հնարավորություն ունեցան իրենց հարազատի կյանքը փրկել: Բայց եթե հաշվի առնենք, որ դոնոր դաոնալուց հետո, ասենք, երիկամ տված անձին հատուկ առողջապահական ծառայություն և հիգիենիկ պայմաններ և հատուկ սնունդ են անհրաժեշտ, և եթե նաև հաշվի առնենք Հայաստանի քրեակատւսրողական հիմնարկների, մեղմ ասած` անմխիթար և անմարդկային պայմանները, ապա կարելի է ենթադրել, որ դոնոր-ղատապարտյալների կյանքն էլ ավելի կվատթարանա:
Դոնոր դառնալուց հետո դատապարտյալը որոշ ժամանակ կմնա քաղաքացիական կլնիկայում: Իսկ կլինիկայից դուրս գրվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո, ըստ օրենքի, կալանավայրի ղեկավարությունը պարտավորվում է դոնորին առաջին 2 շաբաթվա ընթացքում կենդանական սպիտակուցներով հարուստ սնունդ տրամադրել` համաձայն բուժող բժշկի կողմից նշանակված սննդակարգի:
Ու թեև դատապարտյալների համար սահմանված է սննդակարգ, իսկ հիվանդների համար այդ սննդակարգում 1-2 սնունդ է ընդամենն ավելացված, բայց այսօր էլ այդ հոգսը ազատազրկվածների հարազատների վրա է: Գրեթե ամեն օր քրեակատարողական հիմնարկներում մետրերի հասնող հերթեր են. դատապարտյալների հարազատները տասնյակ կիլոգրամներով սնունդ ու հիգիենայի պարագաներ են ուդարկում իրենց ազատազրկված հարազատին, հակառակ դեպքում, ինչպես հերթում կանգնածներն են պնդում` սովից կմեռնեն: Էլ չենք խոսում, որ տասնյակ ազատազրկվածներ ապրում են միևնույն սենյակում` ոչ հիգիենիկ պայմաններում:
“Իսկապես, պայմանները բավարար չեն, ու դա ակնհայտ է, և շատ դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս են իրականացնելու այդ օրենքը, բայց քանի որ Հայաստանում շատ օրենքներ այսպես առաջադեմ ընդունվում են, դրա իրականացումը թողնվում է տասնամյակների ընթացքում, դա պրակտիկա է դարձել”,- “Առավոտի” հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: