ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կամքի բացակայությամբ ապրող շատ գործիչներ դուրս են մնացել կամ մնալու ներքաղաքական գործընթացներից»:

Կարեն Ավագյան «Ֆեյսբուք»

Լավ է ասված, բայց մեկ հավելում. ոչ միայն կամքի, այլեւ լծակների, վարչական ռեսուրսների, կեղծիքների եւ խախտումների ու նմանատիպ տեխնոլոգիաների բացակայության դեպքում շատ գործիչներ կարող են դուրս մնալ եւ դուրս են մնում ներքաղաքական կյանքից: Պատկերացրե՛ք, եթե փուչիկների գործով իրական մեղավորը լիներ ԲՀԿ-ից կամ ՀԱԿ-ից, «Ժառանգություն»-ից կամ էլ ՀՅԴ-ից: Բնականաբար, այդ դեպքում չէր գտնվի Սերոբ Բոզոյանի նման մեկը, ում վրա «կբարձվեր» ամբողջ մեղքը: Կամ եթե ԲՀԿ-ական մարզպետը կին ծեծեր, հայհոյեր… Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կայծակնային արագությամբ կհեռացվեր աշխատանքից:




Լրահոս