ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք՝ հրեաներս, շատ բան ենք արել եւ անում ենք աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ… Երբ խոսում ենք, որ տվյալ երկրում քիչ են ազգային փոքրամասնությունները, դա մեծ մինուս է երկրի համար»:

Ռիմա Վարժապետյան asekose.am

Հայաստանի հրեաների մասով Ռ. Վարժապետյանն իրավացի է: Աշխարհի հրեաների մասով՝ հարկ է հիշեցնել տիկին Վարժապետյանին, որ Իսրայելը եւ տարբեր երկրների հրեական համայնքները արել եւ անում են հնարավոր ամենը, որպեսզի խոչընդոտեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Իսկ ազգային փոքրամասնությունների քիչ լինելն իրոք մինուս է, քանի որ չի նպաստում ազգի ասիմիլյացիային, ինչը հավանաբար կուզեր տեսնել հրեական համայնքի ղեկավարը: Բայց հոգ չէ, գործընթացը շարունակվում է. հայերը գնում են, պարսիկները՝ գալիս: Այնպես որ, տարիներ անց կարող ենք ունենալ նույնիսկ ազգային մեծամասնություններ:




Լրահոս