Երեւանում բնակվող մովսեսցի մտավորականները պարբերաբար հանդիպումներ են ունենում, որտեղ քննարկում են գյուղի սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացման խնդիրները: Նրանք մտադիր են գյուղին աջակցելու համար հասարակական կազմակերպություն ստեղծել: Երեւանաբնակ մովսեսցիների նպատակն է նպաստել սահմանամերձ գյուղում զարգացման ծրագրերի իրականացմանը, արտագաղթի կանխմանը: Նրանց միավորում է կրթության նախկին փոխնախարար Ռոբերտ Փոլադյանը: Սեպտեմբերի 15-ին հանդիսավորությամբ նշվեց Մովսեսի դպրոցի 160-ամյակը, այդ առթիվ գյուղում կայացավ հանդիսավոր միջոցառում, լույս տեսան Մովսեսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանի «160-ամյա տարեգրության էջերից», ինչպես նաեւ՝ «Կատակում են մովսեսցիները» գրքերը: 1980-ականներին Մովսեսի դպրոցում սովորում էր 1000-ից ավելի աշակերտ: Այժմ գյուղի միջնակարգ դպրոցն ունի 160 աշակերտ: Մոսկվայի դպրոցներում հիմա դասարաններ կան, որտեղ աշակերտների մեծամասնությունը ծագումով մովսեսցի է:
ՄՈՎՍԵՍԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ