Ժողովուրդ. Սյունիքի մարզպետին ոսկե մեդալ են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղμյուրների փոխանցմամբ, մարզի գյուղապետերին ստիպել է ժամանակից շուտ վճարել հողի հարկերը, որպեսզի արժանանա գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված ոսկե մեդալին: Գյուղապետերն էլ, բնականաբար,ամեն ինչ արել են, որպեսզի գոհացնեն մարզպետին:
Արդյունքում Ս. Խաչատրյանը հավաքագրած գումարը ներկայացրել է նախարարություն եւ արժանացել երկար սպասված բաղձալի ոսկե մեդալին: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ս. Խաչատրյանից, սակայն վերջինս հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցին:
Փոխարենը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` բացատրելով. “Մրցանակը հարկերի հետ կապ չունի: Մենք հոկտեմբերին կոնֆերանս անցկացրեցինք եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովելու համար պարգեւատրեցինք գյուղատնտեսության ոսկե մեդալով”:




Լրահոս