Վերջին օրերին ամենից շատ քննարկվող հարցը՝ բրիտանական թագավորական ընտանիքում սպասվող համալրման մասին, ստացավ իր պատասխանը: Պարզվեց, որ Քեյթ Միդլթոնն իսկապես հղի է: Քեյթի եւ Ուիլյամի պաշտոնական նստավայրի՝ Սենթ-Ջեյմսի պալատի ներկայացուցիչները երեկ հաստատել են ուրախալի լուրի իսկությունը:
Ուիլյամն ու Քեյթը պատմել են իրենց ուրախության մասին՝ հավելելով, որ անչափ երջանիկ են մոտ ապագայում ծնող դառնալու առթիվ: Լուրը թագավորական ընտանիքին մեծ ուրախություն է բերել, արդեն քննարկվում է ժառանգորդի հավանական անունը. եթե տղա ծնվի, հնարավոր է՝ Էդվարդ, Ֆիլիպ կամ Մայքլ անվանեն, եթե աղջիկ՝ Ալիսա:
ԵՐԵԽԱՅԻ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ