Քիչ առաջ Բաղրամյան պողոտա է ժամանել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող ցուցարարները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում:
Նշենք, որ այսօր փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձել է կանխել ցուցարարների` բարձրախոս տեղադրելու գործընթացը, սակայն ապարդյուն: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները բարձրախոսները վերցնել չեն կարողացել և նահանջել են:
Բողոքի ակցիան շարունակվում է: