Երվանդ Զախարյանը դեմ է էլէներգիայի սակագնի թանկացմանը, բայց չի կարող ասել այդ մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մոտ ակնհայտ անձի երկվություն է: Պարզվում է՝ Զախարյանը եւս դեմ է էլէներգիայի սակագնի բարձրացմանը: Իսկ թե ինչու նա այդ մասին չի հայտարարում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հետեւյալ կերպ է պատճառաբանել. «Դուք կարող եք ասել, որ ես դեմ եմ թանկացմանը, չեղարկե՛ք: Իսկ ես չեմ կարող ասել՝ դեմ եմ թանկացմանը, չեղարկե՛ք որոշումը:

Որովհետեւ կան հարցեր, որոնց պատասխանները մենք պարտավոր ենք տալ որպես կառավարություն, որպես իշխանություն: Դա համակարգի կայուն պահպանումն է, անվտանգ էլեկտրոէներգիա մատակարարումն է, հուսալի մատակարարումն է, զարգացումն է ամբողջ համակարգի, եւ այլ խնդիրների պատասխանը մենք` Կառավարությունը, իշխանությունները պետք է տանք»: Այսինքն՝ նախարար Զախարյանը չի կարող դեմ արտահայտվել Էլէներգիայի թանկացմանը, բայց նրա միջի Հայաստանի բնակիչը դեմ է: Ու քանի որ անհայտ շահեր սպասարկող նախարար Զախարյանը ՀՀ քաղաքացի Զախարյանին ճնշել է, ուստի վերջինս չի կարողանում իր կարծիքն արտահայտել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս