«Մեր աշակերտները ունեն Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ բարձր մակարդակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Մեր աշակերտները ունեն ՏՀՏ (Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ) բարձր մակարդակ

Ռուս մասնագետները Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացրել են Հայաստանի աշակերտների ՏՀՏ հմտությունների ուսումնասիրություն: Հետազոտվել են ինչպես երևանյան, այնպես էլ մարզային դպրոցները:

Ստացած տվյալները վկայում են, որ ՏՀՏ հմտությունների ձեռքբերումը և զարգացումը Հայաստանում դրված է բավականին բարձր մակարդակի վրա:

Մեր աշակերտների 24 % ունի գերազանց մակարդակ, 9 %` միջինից բարձր, 40 % ` միջին, 19 %` միջինից ցածր և ընդամենը 8 %` սկսնակ մակարդակ:

Հատկապես աչքի են ընկել Երևանի աշակերտները, իսկ մարզերից՝ Շիրակի, Կոտայքի, Արմավիրի երեխաները»:




Լրահոս