Human Right Watch-ը դատապարտել է Երևանում ոստիկանության կողմից ուժի կիրառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը դատապարտել է Երևանում էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը ուժի միջոցով ցրելու փորձերը:

«2015 թ հունիսի 23-ին Հայաստանի ոստիկանության կողմից ուժ կիրառելը՝ գլխավորապես խաղաղ բողոքի ցույցերը ցրելու համար, մարդու իրավունքների հնարավոր ոտնահարման վերաբերյալ անհանգստություն է հարուցել»,- ընդգծել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«Իշխանությունները պետք է անհապաղ կերպով սկսեն համակ ուշադրությամբ ու անաչառ կերպով հետաքննություն անցկացնելը՝ գնահատելու համար ուժի կիրառման օրինականությունն ու համաչափությունը և խախտումների բացահայտման դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Անհրաժեշտ է հետաքննել բոլոր հայտարարությունները ծեծի, սարքավորումների անօրինական ոչնչացման և ցույցը լուսաբանող լրագրողների կամայական ձերբակալության մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը նշում է, որ Երևանում ցույցերի ոչ արտոնված լինելը չի կարող արդարացում լինել խաղաղ ցուցարարների ու ցույցերը լուսաբանող լրագրողների հանդեպ ուժի կիրառումը:




Լրահոս