Ինչու է մարդկանց թիվը Բաղրամյան պողոտայում գնալով նվազում. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Չնայած Բաղրամյան պողոտայում քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է, այդուհանդերձ, վերջին երեք օրերին յուրաքանչյուր օրվա հետ դրան մասնակցող քաղաքացիների թիվը նվազում է: Խնդիրն այն չէ, որ քաղաքացիական աննախադեպ ակցիաների մեծամասնությանը բավարարել է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ու նրանք իրենց պահանջը համարում են բավարարված:

Պարզապես, արդեն մի քանի օր է, բողոքի ակցիան մտել է իներցիոն փուլ, որը նոր բովանդակություն չստանալու դեպքում կարող է կարճ ժամանակում մաշել քաղաքացիական պայքարի ալիքը: Ակնհայտ է, որ իշխանությունն էլ գոնե վերջին օրերին ընտրել է սպասման մարտավարությունը՝ մինչեւ շարժումն ինքն իրենով մարի: Բայց այդ սպասումը կարող է խաբուսիկ լինել, եւ որեւէ առիթի դեպքում քաղաքացիական շարժումը կարող է նոր լիցք ստանալ:

Մնում է հուսալ, որ դա տեղի կունենա, այլապես ստիպված կլինենք արձանագրել, որ քաղաքացիական բողոքի ալիքն ինչպես անակնկալ մեծացավ, այնպես էլ՝ անկում ապրեց: Իսկ դա կլինի այս գործընթացի ամենաանցանկալի արդյունքը: Ափսոս են երեխեքը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս