Ոստիկանությունում հրաժարվել են ընդունել քաղաքացու` հանցագործության մասին հաղորդումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Սամվել Թ.-ն ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից շահագործվող ավտոմեքենայից անհայտ անձը գաղտնի հափշտակել է մարտկոցը, սակայն դեպքից հետո ինքը գնել է նորը, որը կրկին անհայտ անձի կողմից հափշտակվել է: Երկու գողության դեպքերի մասին հայտնել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցներին, սակայն վերջիններս հրաժարվել են ընդունել հանցագործության մասին հաղորդում, դրան տալ օրինական ընթացք և միջոցներ ձեռնարկել հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս