Կունենանք զինատեսակ, որը երբևէ չենք ունեցել. ԱԺ-ում քննարկվում է սպառազինության համար տրամադրվող վարկի համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված ՀՀ կառավարությանը պետական վարկ տրամադրելու» մասին համաձայնագիրը:

Հիմնական զեկուցողն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նրա խոսքով՝ ՌԴ նախատեսում է ՀՀ-ին տրամադրել մինչև 200 մլն դոլարի չափով վարկ` 13 տարի ժամկտով, որից առաջին երեք տարիները արտոնյալ պայմաններով՝ տարեկան 3 տոկոսով: «Ըստ համաձայնագրի՝ հայկական կողմը տրամադրված վարկն օգտագործելու է 2015-2017 թվականների ընթացքում: Այստեղ կա որոշակի ռիսկեր գների վերանայման առումով: Այս համաձայնագրի հիմնական հրատապությունը պայմամավորված էր դրանով: Նշեմ, որ մենք ձեռք ենք բերելու նոր զինատեսակ, որը երբրևէ չենք ունեցել»,- մանրամասնեց ՊՆ նախարարի տեղակալը:




Լրահոս