Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը խոսել է Յուրա Մովսիսյանի առողջական վիճակի և «Սպարտակ» ֆուտբոլային թիմում իր ապագայի մասին:
«Մովսիսյանի հետ շատ հաճախ ենք խոսում: Նա հարցնում է հավաքի և մարզումների մասին: Առողջական խնդիրներ դեռ ունի և այդ իսկ պատճառով մեկնելու է Հռոմ բուժզննման»,- ասել է Օզբիլիսը:
«Սպարտակ»-ի մասին մասին խոսելիս ֆուտբոլիստը ասել է, որ այն իր համար տուն է դարձել: