Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր` հուլիսի 5-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեցին Կապան քաղաքի բնակիչ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը և Գորիսի բնակիչ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը:
Ըստ աղբյուրի՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառի երկամսյա կալանք: Վերջիններս կասկածվում են Սյունիքի տխրահռչակ մարզպետ՝ Լիսկա մականվամբ Սուրեն Խաչատրյանի և նրա հետ ավտոմեքենայում գտնվող 2 անձանց նկատմամբ մահափորձ կատարելու մեջ:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: