Երեկ Շվեյցարիայում գտնվող Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստներին է միացել թիմի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Երեկոյան մարզանքը նա անցկացրել է անհատական ծրագրով, իսկ դրանից հետո պատմել իր առողջական վիճակի մասին: Մովսիսյանը վնասվածքի պատճառով ստիպված բաց էր թողել Ռուսաստանի առաջնության վերջնամասը և չէր կարողացել մասնակցել նաև Հայաստանի հավաքականի խաղերին:
«Ընդհանուր առմամբ ես լավ եմ: Այո, դեռ ինձ մոտ առկա է անհարմարավետություն, բայց, կարծում եմ, որ ամեն ինչ ժամանակի ընթացքում կանցնի: Ամենակարևորն այն է, որ ես շարք եմ վերադարձել և կաշխատոմ 100 տոկոսով, որպեսզի պատրաստվեմ մրցաշրջանին», – հայ հարձակվողի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը: