Ջավախքի զարգացման համար Համաշխարհային բանկը 60 մլն դոլարի վարկ կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Վրաստանին 60 միլիոն դոլարի չափով վարկի տրամադրմանը: Միջոցները կտրամադրի Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը, հայտնել են Համաշխարհային բանկի Թբիլիսյան գրասենյակից:

Նախագծի նպատակն է Սամցխե-Ջավախքում ու Մցխեթա-Մտիանետիում տուրիզմի զարգացումը:

Նախագիծը կազմված է երկու բաղադրիչներից՝ քաղաքային անունների վերականգնում և տուրիստական երթուղիների մշակումը, ինչպես նաև հասարակական ու տուրիստական ենթակառուցվածքների ապահովում՝ մասնավոր ներդրումների ներգրավման ու ինստիտուցիոնալ զարգացման համար:




Լրահոս