Ողբերգական ավտովթար. մայրը 3-ամյա որդու հետ դուրս է թռել մեքենայից. մայրը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ին՝ ժամը 18:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել 1987թ. ծնված Ջուլիետա Իսկանդարյանը, իսկ վերջինիս 3-ամյա որդին` քերծվածքներով:

Պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են նույն օրը, երբ ժամը 18:10-ի սահմաններում Կրաշեն-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին «ՊԱԶ 762» մակնիշի ավտոմեքենայի արգելակման համակարգի խափանման պատճառով առաջացել է խուճապ, ինչի հետևանքով վերջիններս դուրս են թռել ավտոմեքենայից և ստացել վնասվածքներ:

Ջուլիետա Իսկանդարյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն:




Լրահոս