Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը երբ է սկսելու իր քաղաքական գործունեությունը Հայաստանում, սակայն պարզվեց, որ նա տեղեկացված չէ, կամ էլ նրան պարզապես ոչինչ չեն ասում: «Ես բազմիցս արդեն հայտարարել եմ՝ ինքը, եթե որեւէ այդպիսի ցանկություն ունենա, որոշում ունենա, մարդն անձամբ կհայտարարի, ինչու եք ուզում դա միջանկյալ ձեւով հասկանալ, պարզել: Եթե նրա մոտ կա այդպիսի անհրաժեշտություն, ինքը դրա մասին կհայտարարի»,- պատասխանեց Սարգսյանը:
Այն հարցին, թե լուրեր կան, որ վերջին շրջանում Արա Աբրահամյանը բազմաթիվ մարդկանց հետ է հանդիպել, եւ զրույցի թեման էլ իր հնարավոր քաղաքական գործուներությունն է եղել, Արամ Գասպարիչը պատասխանեց. «Եթե դուք այդ ձեր տեղեկությունները հավաստի եք համարում, ինչու եք այդ դեպքում այդ հարցն ինձ տալիս»:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: