«Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտնում է, որ հուլիսի 14-ին, ժամը՝ 18։00-ին կազմակերպվում է երթ՝ դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։
Սույն հավաք-երթն իրազեկված է։
Հավաքի երթուղին – Մոսկվա կինոթատրոն -Թումանյան – Մաշտոց -Ամիրյան –Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան- ՀՀ Գլխավոր դատախազություն