Բելառուսը Ռուսաստանից 3 մլրդ դոլարի վարկ է ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսը դիմել է Ռուսաստանին` խնդրելով իրեն 3 միլիարդ դոլարի վարկ տրամադրել, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանով: Նրա խոսքերով` հարցը կքննարկվի` հաշվի առնելով Բելառուսին տրամադրված ՌԴ նախորդ վարկերը:

Նա նաև հայտնել է, որ հինգշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ կդիտարկվի Բելառուսին տրվելիք վարկային օգնության երկրորդ մասի տրամադրման  հարցը:

«Այսօր կընդունվի, և մենք հուլիս ամսին այդ գումարները նրանց կտանք»,- ընդգծել է Սիլուանովը:




Լրահոս