Մոսկվան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Այդ մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ: ՌԴ վարչապետի խոսքով, Հայաստանում թեժ օրեր են եղել:
«Կցանկանայի լսել ձեր տեսակետն այն մասին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները ձեր երկրում, քանի որ վերջին ժամանակները թեժ էին»,- այսպես է Մեդվեդևը դիմել հայ գործընկերոջը և շարունակել.
«Մենք ուշադրությամբ հետևում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, քանի որ դուք մեր հարևանն եք, գործընկերը, մեզ մոտ պետություն և, իհարկե, մեզ համար մեկ չէ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները հարևան երկրում»:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ իր ռուս գործընկերոջ հետ քննարկում է նաև ԵՏՄ-ի հետ կապված մի շարք հարցեր: