ԼԵՌԸ ԵՐԿՆԵՑ, ՄՈՒԿ ԾՆԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

12.12.12.: Երեւանի ժամանակով 15:00: ԲՀԿ լրատվական ծառայությունը ՀՀ քաղաքացիներին վերջապես տեղեկացրեց, որ կուսակցության քաղխորհրդի նիստում «գոլդ» որոշում է կայացվել՝ նախագահական ընտրություններում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի առաջադրի իր թեկնածությունը, չի սատարի թեկնածուներից որեւէ մեկին՝ վերջնականապես անվավեր հայտարարելով 2011թ. փետրվարին ստորագրած կոալիցիոն հուշագիրը՝ նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին: Այսինքն՝ եղավ այնպես, ինչպես տեղեկացրել էինք դեռ օրեր առաջ՝ դաշտը անապատացավ: Հիմա մեկ հարց է բաց մնում՝ ԲՀԿ-ի խոսքը գործ կլինի՞, թե՞ ընտրությունների ժամանակ «տակից» կսատարի ՀՀԿ-ին: Դատելով իշխանական կուլիսներում պտտվող խոսակցություններից՝ այս ամսվա վերջում, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի նոր կոալիցիա կազմելու մտադրության մասին, որին ԲՀԿ-ն դեմ չի լինի՝ հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, եւ միասնական կառավարումը կսկսվի փետրվարյան ընտրություններից հետո՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի բացակայությամբ:
Նշենք, որ Ծառուկյանի որոշումից խիստ նեղսրտած են բրյուսելյան այցի կազմակերպիչներն ու մասնակիցները՝ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Գուրգեն Արսենյանը եւ էլի մի քանիսը: Նրանք բոլորը երեկ խորը ընդհատակ էին անցել՝ հրաժարվելով մեկնաբանել տեղի ունեցածը:
Այսպիսով՝ Հայաստանում ընտրություններն արդեն կարելի է կայացած համարել:




Լրահոս