Հայ ազգային կոնգրեսում երեկ կայացել է քաղխորհրդի նիստ: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի ՀԱԿ աղբյուրները, նիստն անցել է բավական թեժ քննարկումների մթնոլորտում. ակտիվ խոսվել է ԲՀԿ քաղխորհրդի որոշման ու այս իրավիճակում ՀԱԿ-ի հետագա քայլերի, մասնավորապես նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման մասին: ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ ասել են, որ իրենց համար անակնկալ չէր Ծառուկյանի որոշումը, իսկ ոմանք էլ հակադարձել են, թե «եթե այդպես է, ինչ իմաստ ուներ նրանց հետ բանակցություններ վարելը»: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ նիստում քննարկվել է ներքաղաքական վիճակը: Սակայն, ըստ նրա, ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ քննարկումները ՀԱԿ-ում շարունակվում են, եւ իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն այն ժամանակ, երբ քաղխորհուրդը կամփոփի քննարկման արդյունքները: Ա. Մուսինյանը դժվարացավ ասել, թե երբ կհրապարակվի ՀԱԿ որոշումը:
ԳԱՂՏՆԻ ՆԻՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ