«Մեզ համար բացարձակապես նշանակություն չունեն այլ կուսակցությունների դիրքորոշումները, եւ մեր դիրքորոշումները կախված չեն դրանցից»:
Այն, որ ՀՀԿ-ի համար մնացած կուսակցությունների դիրքորոշումները երբեք էլ նշանակություն չեն ունեցել, նորություն չէ: Չնայած որ ՀՀԿ-ականները պարբերաբար ուղեղի լվացումներ են անում այն թեմայով, որ միշտ պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, այդուհանդերձ, մշտապես անում են այն, ինչ ուզում են: Եւ այդ անազնիվ ճանապարհներին երբեմն պետք էր (ճիշտ «խաղեր տալու» համար) հաշվի առնել նաեւ այլ կուսակցության դիրքորոշումը, օրինակ՝ Ծառուկյանի, որին սրտատրոփ սպասում էին ՀՀԿ-ականները, եւ որի վրա ազդեցություն ունեցավ իրենց նախագահը: