
Տաք և ոչ տեղումանռատ ձմեռը հնարավորություն տվեց մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման 2015 թվականի ծրագիրն սկսել փետրվարին: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 704 շենքերի հարթ տանիքներ` 79447 քմ մակերեսով:
Հուլիսի 1-ի դրությամբ փաստացի նորոգվել է 335 շենքի հարթ տանիք` 26880 քմ մակերեսով: Թեք տանիքների նորոգումը կսկսվի 797 շենքերում` 45579 քմ ընդհանուր մակերեսով:
Այս պահին գործընթացն ավարտվել է 306 շենքում: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների, համատիրությունների, ինչպես նաև վարչական շրջանների ու համատիրությունների համատեղ ծրագրերով: