Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որդին՝ Նարեկը, բաժնետեր է Իջեւանում ավտոգազալիցքավորման ճնշման կայան (ԱԳԼՃԿ) աշխատեցնող «Առամնա» ՍՊԸ-ում: Իջեւանից դուրս՝ միջպետական ճանապարհի եզրին գտնվող «Առամնա» ՍՊԸ-ի այս գազալցակայանը երկար ժամանակ Իջեւանի տարածաշրջանում միակն էր, այդտեղ մշտապես մեքենաների հերթեր էին, ինչի շնորհիվ կայանի տերերը մեծ շահույթներ էին ստանում: Չնայած խորհրդարանական ընտրություններից ավելի քան կես տարի է անցել, սակայն մարզպետի ընտանիքին պատկանող գազալցակայանի վրա դեռ փակցված է ՀՀԿ-ի՝ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով ցուցանակը: Միայն թե՝ ո՛չ մարզը 13 տարի անընդմեջ ղեկավարող մարզպետն է փոխվում, ո՛չ էլ գազալցակայանների` նրա ընտանիքին պատկանող մենաշնորհը:
Տավուշ